ՌԴ-ն ՀՀ-ին բենզինի և դիզվառելիքի անվճար մատակարարման մասին չի հայտարարել

«Արմենպրեսը» հրապարակել է ՏԿԵ նախարարության մեկնաբանություն, որում ի պատասխան «Երևանը դիմե՞լ է Մոսկվային բենզին և դիզվառելիք անվճար մատակարարելու խնդրանքով» հարցին ասել են, որ Երևանը երբեք չի խնդրել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անվճար մատակարարել։

ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է. «Ի պատասխան Հայաստանի ղեկավարության դիմումի՝ Ռուսաստանը սկսել է մատակարարել հանրապետությանը անհրաժեշտ նավթամթերքը, խոսքը 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզվառելիքի մասին է»։ Այստեղ «անվճար» բառ չկա։

Ռուսաստանը ամեն տարի հաստատում է Հայաստանի համար նավթամթերքի արտահանման քվոտաներ։ 2023 թվականի հոկտեմբերին բենզինի և դիզելային վառելիքի քվոտան սպառվել է, և հայկական կողմը խնդրել է դրա ավելացումը։ Պահանջը բավարարվել է մասնակի, ինչի արդյունքում հայ ներկրողները կարողացել են Ռուսաստանից գնել և ներմուծել 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք։

 

Աղբյուր՝ @ArmeniaSputnik