Հիմա 1/3-ն եմ ուզում․ Վարդան Ղուկասյանը Հայկ Մարությանին նոր պայմաններ է առաջարկում

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն արձագանքել է Հայկ Մարությանի հայտարարությանը, որով վերջինս առաջարկում էր բոյկոտել Երևանի ավագանու առաջին նիստը և նոր ընտրությունների անցկացման հիմքեր ստեղծել։

«Հայկոյին ես 10-15 օր ասում էի, տղա ջան, արի ստորագրի, իմ մարդուն նշանակի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար։ Չարեց։ Հիմա իմ ախորժակը մեծացել է, ուզում եմ յուրաքանչյուր երրորդ թաղապետին, փոխքաղաքապետին, յուրաքանչյուր երրորդ պոլիկլինիկան, դպրոցը»,-ասաց  «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանն ուղիղ եթերում դիմելով Հայկ Մարությանին։

«Թևանյան Անդոյի հետ էլ եթերից ուզում էի կապի դուրս գալ, չեկան, եթերից հետո դուրս չեկան, իմ մարդուն տարան հասցրեցին էնտեղ, չեկան»,-ասաց Ղուկասյանը՝ նշելով, որ հիմա բոյկոտ են հայտարարում։

«Այո, պաշտոն եմ ուզում, հիմա 1/3-ն եմ ուզում։ Ոչ, ձեր ասածը չի լինելու, ես ձեր համար խաղալիք չեմ։ Քո ասածը չի լինելու, մնացածը կորոշեմ ես»,-ասաց նա։