Ադրբեջանի իշխանությունները պիտի որ վախենան նոր պատերազմից ոչ պակաս, բայց չգիտես ինչու մենք ենք վերածվել դրանց համար ինքնահաստատման առարկայի

Բաքվի իշխանությունները միայնակ Արցախի դեմ սկսած հերթական անհավասար պատերազմից ընդամենը ժամեր անց սկսեցին հապճեպ ձերբակալել որոշ ակտիվ երիտասարդների և մտավորականների, որոնք հայտնի են այդ երկրում որպես այսպես կոչված «պացիֆիստներ» և «խաղաղասերներ»։

Սա թվաց սկզբում տարօրինակ։ Բայց հիմա երբ քաղաքներն ու գյուղերը չեն հասցնում դիակները թաղել, ու սկսում են մարդիկ շշնջալ թվեր, ու հարցնել, իսկ «ե՞րբ է սա ավարտվելու», պարզ է դառնում, թե ինչու էին այդքան հապճեպ ձերբակալում նշածս անձանց։

Պարզ է դառնում նաև, թե ինչ է արել կռվող հայ մարդը, որն այդպես էլ մնաց մենակ իր կռվի մեջ ու իր զենքին ապավինած նոսրացրեց Ադրբեջանի պաշտպանության, ներքին գործերի նախարությունների և պետական սահմանային ծառայության հատուկ նշանակության ջոկատների, պատերազմից հետո կազմավորած ու Թուրքիայի հետ համատեղ մարզած կոմանդոների շարքերը։

Նայեք սպանվածների նկարները ու կհասկանաք, թե ում դեմ են կռվել 9 ամիս սովի մատնված մեր եղբայրները։

Ադրբեջանի իշխանությունները պիտի որ վախենան նոր պատերազմից ոչ պակաս, բայց չգիտես ինչու մենք ենք վերածվել դրանց համար ինքնահաստատման առարկայի։

 

Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից