Հանրապետության հրապարակում իրավիճակը լարված է. քաշքշելով հեռացնում են լրագրողներին ու օպերատորներին․ ՈՒՂԻՂ
Հանրապետության հրապարակում իրավիճակը լարված է: Ոստիկանները մարդկանց բերման են ենթարկում:
Վազգեն Սարգսյան-Ամիրյան խաչմերուկում կարմիր բերետավորները քաղաքացիներին հեռացրին երթևեկելի հատվածից, ուժի կիրառմամբ սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին, խոչընդոտում են նաև լրագրողների աշխատանքը, թևերից քաշելով հեռացնում են լրագրողներին ու օպերատորներին: Ոստիկաններից մեկը նույնիսկ փորձում է բերման ենթարկել լրագրողներին և օպերատորներին:
NEWS.am-ի ուղիղ միացումը

