Դու գնա Բաքու. զոհվածների ծնողները թույլ չտվեցին ՔՊ-ական պատգամավորներին մտնել «Եռաբլուր»
«Եռաբլուր» պանթեոն ժամանել էին ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը: «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները, որոնք ողջ գիշերն անցկացրել էին այստեղ, փորձել են թույլ չտալ, որպեսզի պատգամավորները մտնեն «Եռաբլուրի» տարածք: Նրանք սկսել են հրել պատգամավորներին:
Հակոբ Ասլանյանը հայտարարել է, թե ինքը երեք պատերազմի է մասնակցել, սակայն իրեն չէին լսում. «Դու գնա Բաքու: Դու թուրք ես, դավաճան, գնացեք, կոնֆլիկտ մի սարքեք»:
Բորբոքված քաղաքացիները հրում էին պատգամավորներին, հնչեցին նաև հայհոյանքներ, իսկ քաղաքացիներից մեկը հարվածեց Հովիկ Աղազարյանին:

