Նիկոլը իր հանձնառության մի մասը կատարեց՝ մեզ ու Արցախը հանձնեց. Արցախից դուրս ամեն ինչ նոր է սկսվում. Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը տելեգրամի իր էջում գրում է. «Արցախից դուրս «շունչը պահած» հետևողներին, հոգեպես Արցախի հետ «գտնվողներին», մեզ «սիրող» ու ատողներին, մեզ ՀԱՅ չհամարողներին, Արցախը Հայրենիք կամ չհայրենիք համարողներն, նիկոլ պաշտող ու նիկոլին ատողներին…ասեմ, որ մենք կանք, թե չկանք այլևս կարևոր չի, բայց իմացե՜ք ու չհամարձակվեք՛ հակառակվել. նիկոլը իր հանձնառության մի մասը կատարեց՝ մեզ ու Արցախը հանձնեց ՀԱՅԻ ոխերիմ թշնամուն (հանձնառության շարունակությունն ինքներդ գուշակեք): Ցավո՜ք հայե՛ր, Արցախից դուրս ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Շատերիդ աչքերը կուրացան՝ մեզ չտեսաք, շատերիդ ականջները խլացան՝ մեզ չլսեցիք, շատերդ սրտերը քարացան՝ մեզ ուրացաք…հա, մի անհանգստացեք մենք «լավ» ենք, մենք մեր Արցախում ենք»…