ՔՊ-ի արհավիրքներով լի դարաշրջանի ավարտը սկսված է

Ետընտրական պոստուլատներ

Պոստուլատ N1

Մարդկանց մեծ մասը չմասնակցեց ընտրություններին, որովհետև հույս չունեին, որ ընտրություններով կարելի է իրավիճակ փոխել։ Այդ համոզմունքը ջարդվեց։ Հիմա այդ հույսը ծնվեց։

Պոստուլատ N2

Փողը որոշիչ չէ։ ՔՊ-ի և Ապրելու Երկրի արդյունքները ցույց տվեցին, որ փողը կարևոր ռեսուրս է, սակայն ոչ որոշիչ։ Առաջնայինը քաղաքական բովանդակությունն է։

Պոստուլատ N3

ՔՊ-ի համակարգը սկսում է փլուզվել, սպասենք առնետավազքին։ ՔՊ-ի արհավիրքներով լի դարաշրջանի ավարտը սկսված է։ 

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից