Ադրբեջանը կդիմի ՈՒԵՖԱ՝ Հայաստան-Խորվաթիա խաղի ընթացքում Արցախի դրոշը բարձրացնելու կապակցությամբ

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ասոցիացիան կդիմի ՈՒԵՖԱ՝ Եվրո-24 ընտրական փուլում Հայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ «հայերի սադրանքի» կապակցությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին ասել է ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության պետ Էլնուր Մամեդլին։

Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի ՀայաստանԽորվաթիա հանդիպման  (խաղն ավարտվեց 0։1, հօգուտ Խորվաթիայի) առաջին խաղակեսի վերջին րոպեներին դաշտի վրա դրոնի օգնությամբ սավառնեց Արցախի դրոշը։ Խաղն ընդհատվեց։ Իսկ հանդիսատեսը երկար ժամանակ վանկարկում էր՝ Արցախ, Արցախ։