Սահակաշվիլին պատմել է ՌԴ-ի դեմ Ալիևի օգնության մասին

Ադրբեջանի դերը 2008 թվականի իրադարձություններում բավականաչափ գնահատված չէ։ Մեր եղբայրական հարևան պետությունը մեզ վառելիքի ենթակառուցվածք և ֆինանսավորում տրամադրեց, որոնք վճռական նշանակություն ունեցան մեր երկիրը փրկելու համար: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։

«Հավանաբար Ադրբեջանն ինքը պետք է խոսեր ռազմական ոլորտում Ադրբեջանի  աջակցության մասին, բայց դա շատ կարևոր էր։ Ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել Իլհամ Ալիևին և Ադրբեջանի ժողովրդին»,- գրել է նա։