Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպել են Ալեն Սիմոնյանի հետ

Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների 35-40 ծնող` իրենց նախաձեռնությամբ, այսօր հանդիպել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Նշենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր բողոքի ակցիա էին իրականացրել Կառավարության բակում: Նրանք հստակ քայլեր են պահանջում պատկան մարմիններից՝ իրենց որդիներին վերադարձնելու ուղղությամբ: Նրանք Կառավարության բակում ակցիա իրականացնելուց հետո որոշել էին գնալ Ազգային ժողով: