Բաքուն շտապում է․Ղարաբաղը կարող են ներառել Ռուսաստանի և Արևմուտքի միջև մեծ պայմանագրի մեջ․ Տարասով

Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը կարող է գնալ էսկալացիայի, ինչի մասին հայտարարել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

Փորձագետը դա բացատրեց նրանով, որ Մոսկվան զբաղված է Ուկրաինայով։

«Ադրբեջանը շտապում է։ Տպավորություն է ստեղծվում, որ նա վախենում է, որ ապագայում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության պայմանագրում Ղարաբաղի խնդիրը կներառվի Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների կառուցման ընդհանուր պայմանագրում։ Եվ քանի դեռ չի ավարտվել ուկրաինական հակամարտությունը, Բաքուն ցանկանում է ամրապնդել իր դիրքերը»,-նշեց փորձագետը։

«Հավանաբար, դա է Ադրբեջանի համար գլխավոր մոտիվացնող գործոնը»,-նշեց նա։

«Ուկրաինայի ուղղությամբ Ռուսաստանի հաղթանակը կհանգեցնի նրան, որ Մոսկվան պարզապես կսրբի Արևմուտքը Կովկասից ցանկացած տարբերակով, որը նա վտանգավոր է համարում»,-հավելեց Տարասովը։