Պատկերացնու՞մ եք՝ 90-ականներին Արցախում ՊՊԿ ղեկավար Ռոբերտ Քոչարյանը և Արցախի ինքնապաշտպանական ուժերի ղեկավար Սերժ Սարգսյանը կռվելու փոխարեն գային, վրան դնեին և կոչեր անեին

Ղեկավարներն անասնագոմ գնալու ու պալատկայում նստացույց անելու համար չեն։

Արցախում աղետն ահագնանում է։

Արցախը ապրում է հումանիտար ճգնաժամի մեջ, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ բարոյական և արժեհամակարգային ճգնաժամի մեջ։

Արցախն այսօր «բացօթյա Օսվենցիմ» է հիշեցնում։

Արցախում աշխարհաքաղաքական բոլոր կողմերը զբաղված են իրենց արդարացնելով և Պիղատոսյան «ձեռքերի լվացմամբ»։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, հետևանք է։

Տարիներ շարունակ ասվել է, որ եթե Հայաստանը շարունակի ներկայացնել Փաշինյանը, իսկ Արցախը՝ Արայիկ Հարությունյանը, ապա որևէ լավ բան չպետք է սպասել:

Ղեկավարները «պալատկայում» նստելու համար չեն։

Պատկերացնու՞մ եք՝ 90-ականներին Արցախում ՊՊԿ ղեկավար Ռոբերտ Քոչարյանը և Արցախի ինքնապաշտպանական ուժերի ղեկավար Սերժ Սարգսյանը կռվելու փոխարեն գային, վրան դնեին և կոչեր անեին:

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից