Ամերիկյան «տանկասպանները» անպաշտպան են Ռուսաստանի ռազմաօդային ուժերի դեմ. Military Watch

Bradley մարտական մեքենաները, որոնք գովազդվում էին որպես «տանկերի կործանիչներ», խոցելի թիրախ են դարձել ռուսական ավիացիայի համար, գրում է ամերիկյան Military Watch ամսագիրը:

Այս տարվա ապրիլին արևմտյան շատ աղբյուրներ նշում էին, որ Ուկրաինային մատակարարված մեքենաների առնվազն մեկ երրորդը ճանաչվել է լքված, վնասված կամ ոչնչացված, գրում է պարբերականը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը հայտարարել է Կիևին Bradley-ի մատակարարումը շարունակելու մտադրության մասին՝ նշելով, որ օգնության չափը կախված կլինի հակահարձակման հարցում Ուկրաինայի հաջողություններից:

Ուկրաինայի զինված ուժերը սկսել են գրոհել ռուսական դիրքերը հունիսի սկզբին, սակայն մինչ օրս հաջողության չեն հասել, ուկրաինական ուժերը միայն հսկայական կորուստներ են կրում, գրում է ամսագիրը: Ռուսական ավիացիայի համար հատկապես խոցելի էր Ուկրաինա տեղափոխված ամերիկյան տեխնիկան։

«Ինչպես արևմտյան, այնպես էլ ռուսական զեկույցներում ընդգծվում է, որ ռուսական հարվածային ուղղաթիռները հատկապես ծանր վնաս են հասցնում ուկրաինական զրահատեխնիկային»,- ասվում է հոդվածում։