Արցախում խոտհնձիչների փոխարեն՝ «ավանդական» գերանդիներ

Վառելիքի բացակայության պատճառով խոտհնձիչները չեն օգտագործվում: Օգնության են գալիս ավանդական գերանդիները։

Ստեփանակերտի բուսաբանական այգու աշխատակիցները (հիմնականում տարեցներ) ամառվա տապին մաքրում են քաղաքի խոտածածկ տարածքները՝ կանխելով օձերի ակտիվացումն ու հրդեհների վտանգը:

Այս մասին հայտնել է Ստեփանակերտի քաղաքապետարանը՝ հրապարակելով լուսանկարներ աշխատանքային ընթացքից: