Այսօր ցինիկ իշխանությունը Արմեն Աշոտյանին անազատության մեջ է պահում խիստ քաղաքական մոտիվացիայով

Գիտեմ, որ շատերիդ մոտ հարց է առաջանում, թե ինչի՞ համար է պետք ամենօրյա ռեժիմով հիշատակել Armen Ashotyan -ի քաղբանտարկյալ լինելը: Շատերդ արդարացիորեն ասում եք, որ արդեն բոլորը գիտեն այդ մասին:

Այո, շատերը գիտեն: Բայց շատերը նաև գիտեին, որ ամեն անգամ, երբ Փաշինյանը գնում է Ալիևի հետ հանդիպելու, տեղի են ունենում թշնամու հարձակումներ մեր դիրքերի վրա, զոհեր ենք ունենում, տարածք ենք կորցնում և այլն:

Բայց այդ ամենն իմանալով, հանրությունը հանգիստ զբաղվում է իր գործերով, քանի որ իշխանազավթումից հետո իրեն սովորեցրել են ապրես 24-ժամյա սենսացիաներով՝ ամեն օր նոր աշխարհացունց լուր, որը չեզոքացնում է նախորդ օրվա սենսացիայի ընկալումը:

Մեր հանրությանը սովորեցրել են լինել ցինիկ և անտարբեր: Մեր պայքարը դրա դեմ է: Վստահ եմ, Արմեն Աշոտյանն էլ է կիսում իմ այս կարծիքը:

Արմեն Աշոտյանը դրանով էր խանգարում իշխանությանը՝ նա թույլ չէր տալիս մոռացության մատնել սրանց արածները, նա կանխատեսում էր սրանց ամեն հաջորդ դավաճանությունը և այդպիսով անդադար փորձում էր խափանել դրանց ընթացքը:

Եվ ահա, այսօր ցինիկ իշխանությունը Արմեն Աշոտյանին անազատության մեջ է պահում խիստ քաղաքական մոտիվացիայով:

Նաթալիե Սաղիյանի ֆեյսբուքյան էջից