Հյուսիսային Կորեան հեռահար բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Հյուսիսային Կորեան հեռահար բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հայտնել են ճապոնացի զինվորականները։ Հրթիռը թռել է ավելի քան մեկ ժամ, ապա ընկել ջուրը։
Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբը գրանցել է արձակումը տեղական ժամանակով ժամը 10:00-ին, հայտնում է Yonhap-ը։
Հարավային Կորեայի ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությամբ պահպանում է լիակատար պատրաստության վիճակ:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը արձանագրել է հրթիռի ընկնելը ջուրը։ Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն ասել է, որ Տոկիոն խիստ բողոք է հայտնել Փհենյանն։

