Երևանում շարունակվում են «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» իրազեկման ակցիաները

Երևանում շարունակվում են  «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» խորագրով շապիկներ կրող երիտասարդների իրազեկման ակցիան։ ՀՀԿ երիտասարդները մայրաքաղաքի տարբեր թաղամասերում  քաղաքացիներին կարճ ինֆորմատիվ թռուցիկներ են բաժանել՝ միաժամանակ ներկայացնելով քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործունեությունը: Երիտասարդները նաև պատմում են, թե ինչու են ձերբակալված Արմեն Աշոտյանը և մյուս հասարակական – քաղաքական գործիչները, որոնք են այս իշխանությունների վախերը և թե ինչու է քաղբանտարկյալ համարվում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Քաղաքացիները մեծ հետաքրքրություն են ցուցաբերումիրազեկման թռուցիկների նկատմամբ, զրույցի են բռնվում երիտասարդ հանրապետականների հետ, հարցեր ուղղում նրանց՝  միաժամանակ դատապարտելով քաղաքական գործիչների նկատմամբ իրականացվող բռնությունն ու հալածանքը մեր երկրում։