1996 թվականին Վիգեն Խաչատրյանը նիստի ժամանակ ոգևորված հարձակվում և ծեծում էր ընդդիմադիր Պարույր Հայրիկյանին և Շավարշ Քոչարյանին. Նարեկ Մալյան

Շատերը երևի չեն հիշի, բայց ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորներին ծեծելու պրակտիկան հիմնադրել է Վիգեն Խաչատրյանը: Ֆեյսբուքյան իր էջում գրում է Նարեկ Մալյանը:

««Վիգեն, քո երեխաները ամաչելու են քո համար…»

Այս մարգարեական խոսքերը 1996 թվականի սեպտեմբերի 26-ին ԱԺ դահլիճում ամբիոնից Վիգեն Խաչատրյանին ասեց Պարույր Հայրիկյանը:

Հիշեցնեմ, որ այդ օրը Հայաստանում հիմնադրվեց ԱԺ-ում ընդդիմադիրներին ծեծելու պրակտիկան: Վիգեն Խաչատրյանը նիստի ժամանակ ոգևորված հարձակվում և ծեծում էր ընդդիմադիր Պարույր Հայրիկյանին և Շավարշ Քոչարյանին:

Սա որպես զուտ հիշեցում, թե ով էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ…»,-գրել է նա: