Բելառուսի ՊԱԿ-ը հայտնել է, որ իրենց հայտնի է երկրում իշխանությունը զավթելու ծրագրերի մասին

Բելառուսի պետանվտանգության կոմիտեն տեղեկություններ ունի հանրապետության տարածք զինված ներխուժման համար Արևմուտքի կողմից ահաբեկիչների պատրաստման մասին, հայտարարել է երկրի ՊԱԿ քննչական վարչության պետի տեղակալ Կոնստանտին Բիչեկը:

«ՊԱԿ-ն արձանագրում է նման ահաբեկչական դրսևորումներ։ Մենք պատրաստ ենք այդ մարտահրավերներին։ Պետության ղեկավարի (Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի – խմբ.) հանձնարարությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ: Փախած ահաբեկիչներն ու նրանց թիկունքում կանգնած հավաքական Արևմուտքը շանս չունեն։ Մենք բավարար հնարավորություններ ունենք սպառնալիքը ժամանակին չեզոքացնելու համար», – հայտարարել է Բիչեկը «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում։