ՔՊ-ում բոլորի վերջն էլ «Մենավոր ընկուզենի» ֆիլմի լաքա Սիրակի ճակատագիրն ա լինելու

Бабкен Тунян, երբ մահացել էր ՀՀ 3-րդ Նախագահի կինը, լրագրող Կարմեն Դավթյանը, լրագրող Գուրգեն Եղիազարյանը, Արմեն Գրիգորյանը մի հատ գրառում չգրեցիր, որ չի կարելի նման կեղտոտ արշավ սկսել, նման վատ բառեր գրել մահացածի ետևից, իսկ հիմա նեղվե՞լ ես, որ հազարավոր հայեր ցնծում են ձեր պատգամավորի մեռնելով: Էս ի՞նչ երկակի ստանդարտներ ա քեզ մոտ: Բա ինչի՞ ձեր պատգամավորներին չսաստեցիր, որ չի կարելի գնալ Եռաբլուր ու ռեխները բացած հռհռալ:

Մի դրվագ հիշեցնեմ` ՔՊ-ում բոլորի վերջն էլ «Մենավոր ընկուզենի» ֆիլմի լաքա Սիրակի ճակատագիրն ա լինելու:

Ինչպես լաքա Սիրակի մահվան լուրով ֆիլմի ուսուցիչն էր պարում, այնպես էլ դավաճանների մահվան լուրով սոցցանցերն են ցնծում: Ավելի լավ է հիշես, թե ձեր պատգամավորներն ու աջակիցներն ինչեր էին տարածում նախկինների հետ կապված մահացած մարդկանց հասցեին:

Ի դեպ, չի կարող քո նշած մարդը հայ լինել, որովհետև Հայը երբեք չի ասի, որ Արցախը պատմականորեն մերը չէ, այն պարագայում, երբ օրինակ մայրաքաղաք Տիգրանակերտն է այնտեղ եղել, այն պարագայում, երբ Ամարաս վանական համալիրում Մեսրոպ Մաշտոցն է դասավանդել, այն պարագայում, երբ այդ հողի համար տասնյակ հազարավոր հայեր են սպանվել կամ իրենց կյանքը տվել:

Այնպես, որ պետք է հիշես մեկ բան, որ և´ քո հարևան Պողոսը, և´ ձեր Ջուլիկ տատին հիմա ասում են հետևյալը` «Լաքա Սիրակը մեռել ա` վրեն թե չի մեռել»:

Հ.Գ. Սա էլ ֆիլմի այդ դրվագը: Քամի եք ցանել, բայց փոթորիկ եք հնձելու: Երկար կյանք ձեր ծնողներին, որ տեսնեն, թե ի՞նչ է լինում պետական դավաճանների հետ կամ ինչ ճակատագրի են արժանանում:

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից