ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով։ Այս մասին հայտնել են Կառավարությունից։ Հանձնաժողովը գլխավորում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

72-ամյա Խաչատրյանը մահացել է երեկ՝ հունիսի 21-ին, սրտամկանի ինֆարկտից։