ՀԱՊԿ երկրները համաձայնեցրել են խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունների պլանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները Բիշքեկում հանդիպման ընթացքում համաձայնեցրել են Ղրղզստանում կայանալիք խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունների պլանը և անցկացման կարգը։ Այս մասին տեղեկացրել է Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը։
«2023 թ. հունիսի 20-ին Ղրղզստանի Հանրապետության ԶՈՒ Մարտական պատրաստության կենտրոնի ռազմակայանում տեղի ունեցան շտաբային բանակցություններ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախատ եղբայրություն-2023» հրամանատարաշտաբային զորավարժությունների պատրաստման և անցկացման վերաբերյալ»,- նշվել է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում մասնակիցները «դիտարկել և համաձայնեցրել են զորավարժությունների անցկացման կարգը», խաղաղապահ ստորաբաժանումների գործողությունների պլանը, ինչպես նաև ««կայանալիք զորավարժությունների շրջանի համակողմանի ապահովման» հարցերը։
Բիշքեկի հանդիպմանը մասնակցել են ռազմական պատվիրակություններ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, ինչպես նաև ՀԱՊԿ միավորված շտաբի և քարտուղարության ներկայացուցիչներ։

