Թուրքական մեդիայում սկանդալային են որակվել հույն քաղաքական գործչի հայտարարությունները
Թուրքական մեդիայում լայնորեն քնարկվում է ազգությամբ հույն, ԱՄՆ կոնգրեսական Ջոն Սարբանեսի սկանդալյին որակված հայտարարությունները` կապված Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի հետ: Այս մասին գրում է «Էրմենիհաբերը»:
Մասնավորապես Սարբանեսը Թուրքիային մեղադրելով արևելյան Միջերկրականում կայունությունն ու անվտանգությունը խաթարելու մեջ, նշել է, որ քանի դեռ այդպիսի կեցվածքը Թուրքիայի կողմից շարունակվում է, ԱՄՆ-ն F-16 կործանիչների վաճառքը չի կարողանալու իրականացնել:
Նա նաև նշել է՝ վերոհիշյալ ռազմական տեխնիկայի վաճառքն արգելող գործոնը Հունաստանի ձեռքում է:
Բացի այդ հույն քաղաքական գործիչը ընդգծել է հետևյալը.
«Մենք պետք է զգոն լինենք: Պետք է քայլեր ձեռնարկենք մեր դաշնակիցներին պաշտպանելու համար»:
Նշենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամներ Թուրքիայի և Հունաստանի միջև Միջերկրական և Էգեյան ծովերում առկա են խնդիրներ՝ կապված են ջրային տարածքների սահմանազատման և կղզիների վրա վերահսկողության սահմանման հետ:

