Մեր պարտքն էր օգնել Ադրբեջանին Ղարաբաղը վերադարձնելու հարցում, մենք արեցինք դա. Պակիստանի վարչապետ

Շնորհակալ ենք Պակիստանին՝ Ադրբեջանին ուժեղ աջակցության համար օկուպացիայի շրջանում և հայրենական պատերազմի ժամանակ։ Այս մասին Բաքվում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ բանակցություններից հետո ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը,  տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը միշտ աջակցել և աջակցելու է Պակիստանին Քաշմիրի հարցում։

«Մենք Պակիստանի վարչապետի հետ քննարկել ենք համագործակցությունը պատպանական արդյունաբերության ոլորտում։ Մենք նաև քննարկել ենք համատեղ զորավարժությունների թվաքանակի ավելացումը, դա անհրաժեշտ է»,-ասել է Ալիևը։

Իր հերթին Պակիստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Քաշմիրի հարցում աջակցության համար՝ հավելելով, որ Պակիստանը միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

«Ադրբեջանական բանակը վերադարձրեց Ղարաբաղը։ Մեր պարտքն էր օգնել Ադրբեջանին դրանում, և Պակիստանն արեց դա»,-ասել է Պակիստանի վարչապետը: