Մոլդովան ԱՊՀ-ի հետ կչեղարկի երկու համաձայնագիր
Մոլդովայի խորհրդարանի արտաքին քաղաքականության և եվրոպական ինտեգրման հանձնաժողովի անդամները հաստատել են Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) շրջանակում երկու համաձայնագրի չեղարկումը։ Այս մասին տեղեկացրել է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Խոսքը բնական և տեխնածին արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման ոլորտում փոխգործակցության մասին համաձայնագրի և ԱՊՀ անդամ պետությունների միջև ռազմավարական զինված ուժերի մասին համաձայնագրի մասին է։
Մոլդովայի ՆԳՆ-ում նշել են, որ Մոլդովան քիչ է փոխգործակցել ԱՊՀ երկրների հետ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման հարցում, ուստի այդ համաձայնագիրը երկրին պետք չէ։ Ռազմավարական զինված ուժերի մասին համաձայնագրի չեղարկումը խորհրդարանում բացատրել են նրանով, որ Մոլդովան միջուկային զենք չունի։

