Իրանի զսպող ուժը տարածաշրջանի անվտանգության երաշխիքն է․ Իրանի ԱԳՆ
Իրանի զսպող ուժը տարածաշրջանի անվտանգության երաշխիքն է՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը՝ Fattah հրթիռի շնորհանդեսից հետո։
«Իրանի զսպող ուժը երաշխավորում է անվտանգությունն ու կայուն խաղաղությունը տարածաշրջանում։ Մեր հարևանների հետ բարեկամական հարաբերությունների և կառուցողական գործընկերության զարգացումը լրջորեն կշարունակվի»,- ընդգծել է նա։

