Սլովակյան ընկերությունները հրավիրվել են մասնակցելու Հայկական ԱԷԿ-ում իրականացվող աշխատանքների մրցույթներին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Պիտեր Գերհարտի գլխավորած պատվիրակությանը, և քննարկել միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ հաշվի առնելով, որ Սլովակիան ունի ատոմակայաններ շահագործելու մեծ փորձ՝ երկուստեք կարևորվել է միջուկային էներգետիկայի ոլորտում փորձի փոխանակումը, համապատասխան կազմակերպությունների միջև համատեղ ծրագրերի իրականացումը։
Սլովակյան ընկերությունները հրավիրվել են մասնակցելու Հայկական ԱԷԿ-ում իրականացվող աշխատանքների մրցույթներին։

