Մնում է վերջին ապտակլը․ ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը ԱՄՆ-ի մասին
ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը հայտարարել է. «Ժամանակին մենք Կալաշնիկովի մի փամփուշտ անգամ չենք արտադրել, իսկ բոլոր զենքերը ներկրել ենք և պետք է կռվեինք ուրիշի զենքով: Սակայն պարտք վերցնելով՝ չես կարող պայքարել և այսօր մենք ունենք ամենաառաջադեմ զենքերը»։ Այս մասին գրում է ParsToday-ը:
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, Հոսեյն Սալամին հավելել է. «Մեր մեծ զորավարը նահատակվեց, և մենք վրեժ ենք լուծելու: Նրանք ստացան առաջին ապտակը, իսկ երկրորդն աստիճանաբար տեղի ունեցող վտարումն է տարածաշրջանից։ Մնում է վերջին ապտակլը, երբ նրանք այլևս տեղ չունենան տարածաշրջանում»։

