Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Թբիլիսին չի ենթարկվի ԵՄ քաղաքականությանը
Վրաստանը չի ենթարկվի ԵՄ քաղաքականությանը, քանի որ կազմակերպության անդամ չէ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին ասել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության հետ թռիչքների վերականգնման մասին ԵՄ-ի քննադատությանը։
«Եվրամիության քաղաքականությանը համապատասխանելու համար մենք պետք է ԵՄ անդամ լինենք։ Այսօր մենք դեռ Եվրամիության անդամ չենք։ Դրա համար տարիներ կպահանջվեն»,-ասել է Ղարիբաշվիլին։
Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ օդային հաղորդակցության վերականգնումը ճիշտ որոշում էր՝ ընդգծելով, որ արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված ավիաընկերությունների ինքնաթիռները հանրապետության տարածով չեն թռչի։
ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն, մեկնաբանելով Վրաստանի հետ թռիչքները վերսկսելու Ռուսաստանի որոշումը, մայիսի 11-ին ասել է, որ Եվրամիությունը թույլ չի տալիս իր ավիաընկերություններին թռիչքներ կատարել դեպի Ռուսաստան և կոչ է անում Վրաստանին, որը հավակնում է միանալ ԵՄ-ին՝ աջակցել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին ավիացիայի ոլորտում և թույլ չտալ ռուսական ինքնաթիռները մուտք գործեն Վրաստանի տարածք:

