Ո՞ր վայրերում պետք է իրացվեր Հայաստան ներմուծված կամ ներմուծվելիք թմրանյութը (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության հիմնադիր Սոնա Աղեկյանն է։
Օրերս իտալական ֆինանսական գվարդիան հայտնաբերել էր կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 2,734 կիլոգրամ, որը Հայաստան էին պատրաստվում ուղարկել Էկվադորից։ Արգելված բեռը կալանավորվել էր Կալաբրիայի հարավային շրջանի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում։ Թմրանյութը սառեցվել է 12 մետրանոց փաթեթներում՝ 78 տոննա բանանի մեջ։ Այս երկու կոնտեյներները Գուայաքիլից (Էկվադոր) վրացական Բաթում նավահանգստով ուղևորվում էին Հայաստան։ Առգրավված թմրանյութը, որը պարզվել է՝ չափազանց մաքուր է և կատարյալ վիճակում, թմրամիջոց վաճառողներին ավելի քան 800 միլիոն եվրո եկամուտ էր խոստանում։
Երեկ էլ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց՝ մոտ 250 միլիոն եվրո արժողությամբ, որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Սոնա Աղեկյանն անդրադառնալով այս երկու դեպքերին՝ ասաց, որ 2018 թվականին Հայաստանի Հանրապետութունում կոկաինային հեղաշրջում է եղել։
Իրենց իշխանավարման առաջին օրերից թե Արարատ Միրզոյանի, թե Ալեն Սիմոնյանի, իսկ 2019-20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ձեռամբ օրինականացվեց թմրադեղերի օգտագործումը, երբ թմրադեղերի մասին օրենքում փոփոխություններ ու լրամշակումներ կատարվեցին։ Նաև քրեական օրենսգրքում եղան փոփոխություններ, որոնք ավելի նպաստավոր պայմաններ ստեղծեցին թմրադեղ օգտագործողների համար։ Ըստ Սոնա Աղեկյանի՝ սա ևս թուրքադրբեջանական ծրագրի մի մասն է՝ թմբիրի մեջ պահելով երիտասարդներին՝ կանխել հայ ժողովրդի դիմադրությունը իրենց ագրեսիային։
«3 տոննա թմրադեղի հասցեատերերը ովքե՞ր են»,- հարց հնչեցրեց հաղորդման հյուրը և պատասխանեց, որ կարելի է ենթադրել՝ իշխանական ու մերձիշխանական օղակներն են, այլապես ո՞վ թույլ կտա կողմնակի անձանց մոտ 1 մլրդ դոլարի եկամուտ ունենալ մեր երկրում՝ թմրանյութերի իրացմամբ։ Նա տեղեկացրեց, որ այն ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երբ փոփոխություններ կատարեց թմրանյութերի օգտագործման մասին օրենքում և օրինականացրեց արտադրական կանեփի տարածումը, նրա մտերիմ ընկերն էլ հիմնեց համապատասխան ընկերություն, որը սկսեց այդ գործով զբաղվել։
Հարցազրույցը դիտեք տեսանյութում

