Մեր բոլոր պրոբլեմները գտնվում են Արագածի և Արարատի արանքում․ Փաշինյան (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան այցելել է Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղ՝ հանդիպել Երևանի թիվ 11 հիմնական դպրոցի և Ներքին Բազմաբերդի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին ու ուսուցչական անձնակազմին:
Համագործակցային նախագծի շրջանակում երկու դպրոցների 8-րդ դասարանների աշակերտներն այստեղ անցկացնում էին եռօրյա միջոցառում: Այս մասին Փաշինյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ կից հրապարակելով տեսանյութ՝ խարույկի շուրջ անցկացրած զրույցից։
«Մենք հայրենիք ու պետություն հասկացությունների արանքում խարխափում ենք բոլորս՝ ինձնից սկսած ձեզանով շարունակած։ Մեզ համար հայրենիքը նույնը չի, ինչ պետությունը, և ստիպված ենք անընդհատ ընտրություն կատարել հայրենիք և պետություն հասկացությունների միջև։ Իմ ընկալումն այն է, որ մենք պետք է ընտրություն կատարենք պետության օգտին»,-ասել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում

