Մակրոնին էլ «գցեցի՞ր», Փաշինյան

Երբ ասում եմ, որ Փաշինյանի խոսքը գրոշի արժեք չունի՝ նեղանում են։

Նիկոլն ինքն էր ասում, որ Ալիևի հետ Արևմուտքի միջնորդությամբ հանդիպմանը կմասնակցի բացառապես Մակրոնի մասնակցության դեպքում։

Հիմա նայում ենք Բրյուսելի հանդիպման օրակարգը, բայց Մակրոն չկա։

Կա առանձին հանդիպում Միշելի ու եռակողմ հանդիպում Փաշինյան-Միշել-Ալիև ձևաչափով։

Ու՞ր է բա Մակրոնը։

Բա ասում էիր՝ առանց Մակրոնի չեմ հանդիպի։

Մակրոնին էլ «գցեցի՞ր», Փաշինյան։

Դու քո խոսքը չես հարգում, ի՞նչ ես ակնկալում դիմացինից։

Լրջանալու կարիք ունես, նախկին երիտասարդ։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից