Սպասելու եմ յուրաքանչյուրիդ․ Թագուհի Թովմասյան

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է.

«Մայիսի 13, ժամը՝ 15։00-21։00,  Շառլ Ազնավուրի հրապարակ, «Երիտասարդական» մետրո։

Սիրելի՛ հայրենակիցներ, շարունակում ենք պայքարը հանուն Հայկական Արցախի, միացե՛ք ստորագրահավաքին, միասին բարձրացնենք մեր պահանջը.

  • վերացնել Արցախում Ադրբեջանի վարած հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը,
  • ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարումը,
  • վերադարձնել բոլոր գերիներին,
  • հանել Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքում ԱՊՕՐԻՆԻ տեղադրված անցակետը։

Սպասելու եմ յուրաքանչյուրիդ…»։