Կիևը դուրս է եկել ՌԴ և Բելառուսի հետ պետական սահմանի վերաբերյալ պայմանավորվածություններից

Կիևը դուրս է եկել Ռուսաստանի և Բելառուսի հետ պետական ​​սահմանի վերաբերյալ պայմանավորվածություններից։ Ըստ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության՝ Վլադիմիր Զելենսկին համապատասխան հրամանագիր է ստորագրել։

Մի փաստաթուղթը վերաբերում է Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի պետական ​​սահմանների պաշտպանության ոլորտում համագործակցության հուշագրին, իսկ երկրորդը՝ Ռուսաստանի Դաշնության հետ սահմանային հարցերի շուրջ համագործակցության և փոխգործակցության համաձայնագրին: