Հռոմի Պապը մայիսի 13-ին Վատիկանում հնարավոր է ընդունի Զելենսկուն

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մայիսի 13-ին Վատիկանում հնարավոր է ընդունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Գրում է իտալական ANSA գործակալությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնում էին գերմանական լրատվամիջոցները, առաջիկա օրերին Զելենսկին Բեռլինում կհանդիպի կանցլեր Օլաֆ Շոլցի և նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, և այդ ծրագրում կարող է ներառվել նաև Հռոմի պապի հետ հանդիպումը։

Զելենսկու՝ Իտալիա և Վատիկան հնարավոր այցի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա։

Ավելի վաղ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ: