Հեռուստահաղորդավար Թակեր Կառլսոնին հեռացրել են «Ֆոքս նյուզ» ընկերությունից Վլադիմիր Զելենսկու պատճառով

Հեռուստահաղորդավար Թակեր Կառլսոնին հեռացրել են Fox News ընկերությունից Վլադիմիր Զելենսկու պատճառով, «Թվիթեր»-ի իր էջում գրել է ամերիկացի լրագրող Ջեքսոն Հինկլը:

«Ես վստահելի աղբյուրից հաստատում ստացա, որ Թակեր Կառլսոնի պաշտոնանկությունը պայմանավորված էր նրա անվախ ռեպորտաժներով, իսկ  խելագարություն այն է, որ դա Ուկրաինայի և Զելենսկու մասին է», -ասել է նա:

Որպես իր խոսքերի ևս մեկ հաստատում՝ նա վկայակոչել է բրիտանական Independent պարբերականի հոդվածը, ըստ որի՝ Fox News-ի սեփականատեր Ռուպերտ Մերդոկը անհանգստացած է Ուկրաինայի վերաբերյալ Կառլսոնի դիրքորոշումից և հեռուստահաղորդավարին աշխատանքից հեռացնելուց առաջ շփվել է նախագահի հետ։

Fox News-ը ապրիլի 24-ին հայտնել է, որ Կառլսոնը հեռանում է ալիքից։ Ընդգծվում էր, որ նման որոշումը կայացվել է երկուստեք։