ԵՄ-ն շարունակում ենք մնալ Հայաստանի և Ադրբեջանի կողքին՝ կայուն խաղաղության ձգտմամբ. Կլաար
Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների կայուն ներգրավվածությունը Վաշինգտոնում քառօրյա բանակցություններում։ Այս մասին «Թվիթերի» միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Առաջընթաց կարող է լինել միայն երկխոսության միջոցով: Մենք շարունակում ենք մնալ Հայաստանի և Ադրբեջանի կողքին և աշխատել մեր գործընկերների հետ կայուն խաղաղության ձգտմամբ», -գրել է նա։

