Ալեն Սիմոնյանը կհանդիպի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Թուրքիա կատարած այցի ընթացքում կհանդիպի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահին։ Այս մասին տեղեկացրել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

«Ալեն Սիմոնյանը ելույթ է ունենալու՝ անդրադառնալով այս պահին Հայաստանի իրավիճակին: Նախատեսված է նաև հանդիպում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ»,- ասաց Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ պատվիրակությունը, Սիմոնյանի գլխավորությամբ, Անկարայում մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին և Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: