Ադրբեջանը շտապում է, փորձում է մինչև մայիսի 14-ը մեզանից կորզել ստորագրություն․ Կարեն Հովհաննիսյան
Ադրբեջանը շտապում է, փորձում է մինչև մայիսի 14-ը մեզանից կորզել ստորագրություն, որին հետագայում հղում անելով, առանց որևէ բռնության կարող է հայաթափել Արցախը։
Բաքվի բռնապետը ևս լուրջ մտավախություններ ունի, որ իր թիվ մեկ հովանավոր ահաբեկիչ Էրդողանը կարող է չվերընտրվել, և այլևս Ալիևը կարող է կորցնել ուժի լեզվով , ուժի կիրառման վերջնագրով մեզ հետ խոսելու հնարավորությունը։
Ծանր օրեր ենք ապրում, նույնիսկ կարող եմ ասել շատ ծանր և ճակատագրական օրեր։ Մեր խոհեմության, մեր ողջախոհության, ինչու չէ նաև ռիսկային լինելուց է կախված, թե ինչպիսի անակնկալ կարող ենք անել Բաքվի բռնապետին։
Հայաստանն ու Արցախը իրարից կտրելով, Ադրբեջանը նաև աշխարհաքաղաքական վերադասավորումների արանքում է մտնում, իսկ մեր ճիշտ դիրքավորվելու, ճիշտ գործելու, ռիսկի գնալու դեպքում, կարող է մնալ այդ արանքում և ճզմվել․․․
Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

