Արևմուտքը չհասցրեց. ԶԼՄ-ները հայտնել են հակահարձակման համար Ուկրաինայի ԶՈՒ-ի անբավարար սպառազինության մասին

Արևմուտքը չի հասցրել Ուկրաինային ապահովել հակահարձակման համար անհրաժեշտ քանակությամբ զենքով, գրում է «Նյու Յորք թայմս» թերթը:

Համացանցում հայտնված Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի համաձայն՝ ամերիկացի զինվորականները կարծում են, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման համար անհրաժեշտ է 253 տանկ, սակայն փետրվարի վերջին նրանք ստացել են ընդամենը 200-ը, որից միայն 60-ն է արևմտյան արտադրության, նշում է հեղինակը:

«Արտահոսած գնահատականները ցույց են տալիս, որ հակահարձակման համար նախատեսված 140 տանկերը, այսինքն՝ ընդհանուր թվի կեսից ավելին, խորհրդային ժամանակների վերանորոգված մեքենաներ են, այդ թվում՝ Ուկրաինայի սեփական զինանոցից», – գրում է պարբերականը:

Հաղորդվում է նաև, որ մարտի 1-ի դրությամբ Ուկրաինայի ԶՈՒ-ն ուներ մոտ 9800 155 մմ տրամաչափի արկեր, որոնք մատակարարվել էին ամերիկացիների կողմից, և սպասվում էր, որ դրանք կսպառվեն մի քանի օրվա ընթացքում։ Հաջորդ 12 օրվա ընթացքում ԱՄՆ-ը մատակարարել է ևս 30 հազար արկ: