Հայաստանի ապրանքաշրջանառությունը Իրանի հետ 2022 թ. կազմել է մոտ 711 մլն դոլար

Իրանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2022 թ. կազմել է մոտ 711 մլն դոլար՝ 2021թ. մոտ 503,2 մլն դոլարի փոխարեն։ Աճը կազմել է մոտ 42 տոկոս։ Այս մասին նշվել է «Հայաստանի կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2022-ի արդյունքների մասին» հաշվետվությունում։

Իսկ Վրաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը նույն թվականի արդյունքներով կազմել է մոտ 879 մլն դոլար։ 2021թ. այդ ցուցանիշը 422 մլն դոլարի մակարդակին էր։ Աճը, ըստ էության, երկակի է։

Ընդ որում՝ Չինաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 1,8 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 1,3 մլրդ-ի փոխարեն։ Աճը կազմել է 39,4 տոկոս։