Սոթքի հանքավայրի աշխատանքները դեռևս դադարեցված են, ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կրակել
«Սոթքի հանքավայրի աշխատանքները դեռ շաբաթ օրվանից են դադարեցված և դեռ չենք վերսկսել»,- այս մասին հայտնել է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը՝ նշելով, պարբերաբար կրակոցներ են լինում, և անվտանգության նկատառումներից ելնելով` աշխատանքները չեն վերսկսում։
Նշենք, որ երեկ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակն են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, ըստ ՊՆ հաղորդագրության՝ հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի։

