ՀՌՕ-ի ՌԷՊ մասնագետները Հայաստանում կատարել են ռադիոէլեկտրոնային ճառագայթման աղբյուրների տեղորոշում
Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների մասնագետները Հայաստանում կատարել են հատուկ առաջադրանքներ՝ ձմռան սեզոնի վերահսկիչ ստուգման շրջանակում, տեղեկացրել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Զինծառայողները կատարել են ՌԷՊ պայքարի միջոցների գործարկում միավորման բարձրլեռնային զորադաշտում եւ կատարել հետախուզական տեղեկության հավաքում եւ վերլուծություն՝ էլեկտրամագնիսական ճառագայթման ընդունման հիման վրա, ինչպես նաեւ ռադիոխանգարումներ ստեղծելու ճանապարհով։
Մասնագետները խանգարումներ են ստեղծել պայմանական հակառակորդի կապի համակարգերի համար եւ կատարել ռադիոէլեկտրոնային ճառագայթման աղբյուրների տեղորոշում՝ խանգարելով «հակառակորդի» կապի համակարգերին։
ՌԷՊ ստորաբաժանումների հատուկ առաջադրանքների կատարման առանձնահատկությունն այն է, որ դրանք կատարվում են բարձրլեռնային տեղանքում, մասնավորապես՝ լեռնային կիրճերում եւ կլիմայական հատուկ պայմաններում (մթնոլորտային ճնշման տատանումներ եւ տեղումների բարձր մակարդակ)։

