Մենք մեկ տարի մահացած ենք եղել, իսկ այսօր շարունակում ենք մեր որդիների պայքարը հանուն Հայրենիքի (տեսանյութ)
Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի շրջանակներում այսօր զրուցել ենք «Որդիների Կանչ» ՀԿ անդամներ, Հայրենիքի համար իրենց որդիների կյանքը զոհասեղանին նվիրաբերած ծնողների հետ, ովքեր ապրիլի 13-ին անորոշ ժամանակով հայտարարել են նստացույց ՀՀ Քննչական Կոմիտեի դիմաց․
«Հարգելի քաղաքացիներ, մտահոգ մարդիկ, մենք այս պահից սկսած Քննչական Կոմիտեում ենք և մեր նստացույցով պահանջում ենք անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 12 ոստիկաններին, որոնք փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել մեր մայրերին, որոնք ի տարբերություն ոստիկանների մայրերի՝ ՀԵՐՈՍ ԾՆԱԾ ՄԱՅՐԵՐ ԵՆ, Հենց հիմա, նստացույց, իսկ հետագա անելիքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»:
Հարցազրույցը դիտեք տեսանյութում

