Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժերը զորահանդես են անցկացնում Պարսից ծոցում և Կասպից ծովում
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը խոշոր զորահանդես են անցկացնում Պարսից ծոցում և Կասպից ծովում՝ հաջակցություն Պաղեստինի:
Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Ալիռեզա Թանգսիրին, հայտնում է «Ֆարս» գործակալությունը։
«Զորահանդեսի ուղերձը պաղեստինցի ժողովրդի հետ համերաշխությունն է»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ Կասպից ծովում, Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում անցկացվող զորահանդեսին մասնակցում է ավելի քան 2700 նավ:

