Մայիսի մեկից թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար․ ԿԳՄՍՆ

Մայիսի մեկից ԿԳՄՍ նախարարության թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար: 12 տարեկանից բարձր երեխաների և ուսանողների համար կգործի տոմսի կես գին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Նոր ուսումնական տարվանից էական փոփոխություն կկրի աբոնեմենտային ծրագիրը՝ կապվելով դպրոցական կրթական ծրագրին։ Կկարգավորվի նաև աբոնեմենտի շրջանակում թատրոն և թանգարան այցելության տրանսպորտային ծառայության հարցը այն դեպքերում, երբ կա դրա կարիքը»,- գրել է նախարարը։