Վերին Լարսում բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված. դեսպանություն

Վերին Լարս անցակետի ռուսական հատվածում առկա տեխնիկական խնդրի պատճառով բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ են համապատասխան երկրների պատկան գերատեսչությունների հետ: Դեսպանությունից հայտնում են, որ աշխատանքներ են տարվում խնդրի շուտափույթ կարգավորման ուղղությամբ: