Եվրոպայի դրոշի ներքո Հայաստանում շրջող տիկինը մի գործառույթ ունի այստեղ

Եվրոպական տարբեր կառույցների և միջազգային կազմակերպությունների զեկույցներում տեղ գտնող արձանագրումները ՀՀ-ում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին կարժես ոչինչ չեն ասում Եվրոպայի դրոշի ներքո հանդես եկող անձին:

Տպավորություն է, որ Հայաստանում իշխանազավթման դրոշի վրա է երդվել ամեն գնով պաշտպանել նիկոլի իշխանական աթոռը: Պատրաստ է հանդուրժել Հայաստանի քաղաքացիների վրա կրակելը, նրանց ծեծելը, բանտարկելը, նրանց վրա թքելը ու քաղաքական հայացքների կալանավորվածների մահը:

Եվրոպայի դրոշի ներքո Հայաստանում շրջող տիկինը կարծես մի գործառույթ ունի այստեղ` մասնակցել իշխանամերձ կազմակերպությունների սեղաններին:

Հ.Գ. Միգուցե խորքային առաքելությունը կայանում է նրանում, որ խառնվելով ներհայաստանյան գործերին, չեզոքացնի նիկոլի իշխանությանը սպառնացող ցանկացած նախաձեռնություն:

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից