ԱՄՆ-ի պատժամիջոցներն անօգուտ կլինեն հինգ տարի հետո. սենատոր Ռուբիո

Հինգ տարի անց ԱՄՆ-ը կկորցնի իր պայմանները թելադրելու ունակությունը՝ պատժամիջոցներ սահմանելով: Այս մասին հայտարարել է hանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն:

«Բրազիլիան, որը Արևմտյան կիսագնդի խոշորագույն երկիրն է, Չինաստանի հետ առևտրային համաձայնագիր է ձեռք բերել, որի համաձայն նրանք որոշել են, որ այսուհետ առևտուր են անելու իրենց ազգային արժույթներով։ Շրջանցելով դոլարը: Այս երկրները կազմում են զուգահեռ տնտեսություն, որը լիովին անկախ է Միացյալ Նահանգներից: Հինգ տարի անց մենք այլևս չենք կարողանա ինչ-որ մեկին պայմաններ թելադրել՝ պատժամիջոցներ սահմանելով, քանի որ այդ ժամանակ այնքան շատ երկրներ կլինեն, որոնք առևտուր կանեն իրենց փողերով, ոչ թե դոլարով, որ մենք պարզապես չենք կարողանա նրանց բոլորին պատժամիջոցների տակ գցել»,- ասել է սենատորը: