Խմբակցությունը, որը հանձնում է ՀՀ-ն, որը հանձնել է Արցախը իրավունք չունի խոսել ժողովրդի անունից կամ ժողովրդի մասին

ՔՊ-ական ուսապարկ Արթուր Հովհաննիսյանի այսօրվա պահվածքը ևս մեկ անգամ վկայեց այն մասին, որ նրանք եկել են իշխանության` սպասարկելու թուրք֊ադրբեջանական շահը։

ՔՊ-ականը վայրահաչեց` Սերժ Սարգսյանին և իր թիմակիցներին մեղադրելով այն բանում, որ իբր թե նրանք ժողովրդի արած հեղափոխությունն անվանում են թուրք֊ադրբեջանական։

Սերժ Սարգսյանը մի առիթով ասել է` «Հայրենիքից չեն նեղանում, սեփական ժողովրդից չեն նեղանում, անգամ, եթե հասկացված չես»։

Նախ այս ուսապարկին պետք է հիշեցնել, որ իրենք` դավաճաններն ու ժողովուրդը նույնը չեն և ժողովուրդը վաղ թե ուշ իրենց ճակատին դակելու է դավաճանի պիտակը։

Խմբակցությունը, որը հանձնում է ՀՀ-ն, որը հանձնել է Արցախը, խմբակցությունը, որը ֆալսիֆիկատոր է և զբաղվում է բացառապես ստի տարածմամբ` իրավունք չունի խոսել ժողովրդի անունից կամ ժողովրդի մասին։

Դուք չեք ժողովուրդը և իրավունք չունեք խոսել ժողովրդի մասին։ Թուրք֊ադրբեջանական տանդեմի հետ ունեցող ձեր նմանությունները ձեր մտքերի ու հռետորաբանության մեջ են։

Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից